Փետրվարի 18-ին քննարկման է դրվել Վրաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգը։

Դրա հիմնական կետերը վերաբերում են Ռուսաստանի հետ հարաբերություններին, մասնավորապես՝ «Վրաստանի տարածքները ռուսական զինուժի կողմից բռնազավթելուն» եւ «ռուսական նոր ագրեսիայի հնարավորությանը»։

Այս կերպ, Վրաստանի ազգային անվտանգության նոր նախագիծը Ռուսաստանը թշնամի է հայտարարել։

Թբիլիսին իրեն դաշնակից է համարել ԱՄՆ-ին  եւ մերձբալթյան երկրներին։