Բելգիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը հայտնել է կառավարության կազմից «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության դուրս գալու մասին։ Թագավորությունում քաղաքական ճգնաժամը ավարտվել է իշխող կոալիցիայի լուծարմամբ։

«Վարչապետ Շառլ Միշելը թագավորին կհայտնի կառավարության վերակազմավորման մասին»,-հայտնել է Ռեյնդերսը։  

Հոլանդախոս Ֆլանդրիայի շահերը ներկայացնող «Նոր ֆլամանդական դաշինքը» վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարում էր ընդդիմություն դառնալու մասին։  

Կոալիցիայի անդամներին չի հաջողվել պայմանավորվել միգրանտների հարցում։ Վարչապետի գլխավորած «Բարենորոգչական շարժում» կուսակցությունը հավանություն է տվել Բելգիայի կողմից ՄԱԿ-ի Միգրացիոն պակտի ստորագրմանը։ «Նոր ֆլամանդական դաշինքը» կտրուկ դեմ է հանդես գալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը։