«Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենան փետրվարի  18-ին, ժամը 2-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է գազատար խողովակի մետաղյա հենասյանը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջադեպի արդյունքում վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: