Փետրվարի 18-ին ժամը 15.30-ին 31-ամյա Մհեր Մ.-ն «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում բախվել է «ՎԱԶ-2107» եւ «Nissan-Patrol» մակնիշի ավտոմեքենաներին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107» ավտոմեքենաներից մեկի վարորդն ու ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: