Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների եւ Թալինի բաժնի ծառայողները փետրվարի 18-ին խուզարկություն են կատարել Կաթնաղբյուր գյուղի բնակիչ, 43-ամյա Ստեփան Խ.-ի տանն ու օժանդակ շինություններում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությունների ընթացքում նրան պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի նստելատեղի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենով փաթաթված 1 գրամ կանեփանման չոր զանգված, իսկ տանը կից օժանդակ շինությունում, անվադողի մեջ` պոլիէթիլենով փաթաթված, կանեփի բույս աղալու համար նախատեսված աղաց, որի մեջ եղել է 0,1 գ կանեփանման չորացված զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:




























