Վաղարշապատի ոստիկանությունը բացահայտել է 2010 թ. օգոստոսի 2-ին Էջմիածնի թիվ 10 ավագ դպրոցից 13 համակարգիչ գողանալու փաստը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2011 թ. փետրվարի 18-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նախկինում դատապարտված, 21-ամյա Ազատ Ե.-ն:
Ազատ Ե.-ն կալանավորված է, կատարվում է նախաքննություն:




























