Կոնգոյում Թուրքիայի դեսպանատան աշխատակից Օսման Թունջելը ինքնասպան է եղել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  երկար ժամանակ Կոնգոյում Թուրքիայի դեսպան Նիհաթ Ջիհաների եւ Օսման Թունջելի միջեւ խնդիրներ են եղել։  Օսման Թունջելը մտել է դեսպանի աշխատասենյակ, ատրճանակն ուղղել իր գլխին եւ կրակել։

28-ամյա թուրք դիվանագետը 2 տարի առաջ էր ամուսնացել եւ 2006-ից անցել էր դիվանագիտական ծառայության Թուրքիայի ԱԳՆ-ում։