Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի գործարարների եւ ձեռնարկությունների ղեկավարների հետ: Այսօր նա մտադիր է վերջ դնել երկրում կատաղի ակցիաներին, գրում է Sky News-ը:

Պետության ղեկավարի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ նախագահը «դեղին բաճկոնների» ճգնաժամի հետ կապված տեղական ժամանակով 20:00-ին դիմելու է ֆրանսիացիներին:

Սա կլինի Մակրոնի առաջին հանրային ելությը հակակառավարական ակցիաների 4 շաբաթների ընթացքում:

Կառավարությունում հայտնել են, որ Մակրոնը ցուցարարների դժգոհություններին ի պատասխան անհապաղ եւ կոնկրետ միջոցների մասին կհայտարարի:

 «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները սկսվել էին չորս շաբաթ առաջ, որոնց պատճառը վառելիքի գները բարձրացնելու իշխանությունների որոշումն էր:

Վերջին տվյալների համաձայն, Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ: Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով թանգարաններն ու ձեռնարկությունները փակվել էին: