Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հինգերորդ անգամ ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։ Որոշումն ընդունել է Սահմանադրական դատարանը՝ այն բանից հետո, երբ Դոդոնը երկու անգամ հրաժարվել է ստորագրել օրենքի հինգ նախագիծ՝ դրանով իսկ խախտելով Սահմանադրությունը՝ տեղեկացնում է Vesti.md-ը։

Այդ նախագծերի թվում են ձայնավիզուալ ծառայությունների մասին նոր օրենսգիրքը, որը նախատեսում է Կարաբիներների գլխավոր տեսչության ստեղծում, ինչպես նաեւ մայիսի 9-ի տոնը վերանվանելուն վերաբերող օրենքը։

Նախորդ անգամ Դոդոնին ժամանակավորապես հեռացրել էին վարչապետ Պավելի Ֆիլիպի կողմից առաջադրված նոր նախարարներին նշանակելուց հրաժարվելու համար։ Ըստ Դոդոնի՝ նրանցից մեկը չէր համապատասխանում այդ պաշտոնի պահանջներին, մյուսը անկաշառ չէր։

2018թ․ հունվարին Իգոր Դոդոնի իրավասությունները դադարեցվել էին, քանի որ նա հրաժարվել էր հաստատել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Մոլդովայում սահմանափակելու մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։