Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ խորհրդարանում անորոշ ժամանակով հետաձգում է Եվրամիությունից դուրս գալու հարցի քվեարկությունը՝ տեղեկացնում է SkyNews-ը։
Մեյի խոսքերով՝ ինքը որոշել է հետաձգել քվեարկությունը, քանի որ ակնհայտ է, որ նախկինում համաձայնեցված ծրագիրը դեռեւս պատգամավորների կողմից աջակցություն չի գտնում։ Քվեարկությունը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին։





























