Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ նրա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը, այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:





























