Վանաձորում երեկ` փետրվարի 20-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել։ NEWS.am-ին Ոստիկանությունից հայտնի դարձավ, որ ժամը 18.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում «շտապօգնության» կայանից հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 9 շենքի մի բնակարանում մահացել է 50-ամյա Սերյոժա Ղուբաթյանը: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է Ս. Ղուբաթյանի դիակը:

Արտաքին զննությամբ` դիակի վրա հայտնաբերվել է գլխի աջ կողմնային շրջանի ջնջխված վերք, ուղեղանյութի եւ գանգոսկրերի արտաթափում` վնասվածքներով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է, որ Ս. Ղուբաթյանին նույն օրը բնակարանում, դանակով եւ կացնով հարվածներ հասցնելով, սպանել է որդին՝ 21-ամյա Տիգրան Գ.-ն. նա 2002 թվականից հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում:

Սպանության հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

Հանցագործության գործիք հանդիսացող կացինն ու դանակն առգրավված են: Տիգրան Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: