Հյուսիսային Աֆղանստանի Կունդուզ գավառում փտրվարի 21-ին անհայտ մահապարտը պայթեցրել է իրեն, որի հետեւանքով 15 մարդ է զոհվել, 25-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն վարչության շենքում, անձնագրային բաժնում հերթ կանգնած բազմության մեջ։

Ինչպես գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով քաղաքապետ Մոհամմադ Այուբի ներկայացուցչի խոսքերը, ահաբեկչության ժամանակ 20 մարդ է մահացել, 30-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։