Թունիսի իշխանությունները Սաուդյան Արաբիայից պահանջել են էքստրադիցիայի ենթարկել տապալված նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալիին: Նրան մեղադրում են հակակառավարական ցույցերի ժամանակ բռնություն կիրառելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Թունիսում «հասմիկների հեղափոխություն» տեղի ունեցավ` սոցիալական ծանր պատճառների, կոռուպցիայի եւ գործազրկության պատճառով:
Նախագահ բեն Ալին Թունիսից փախել էր Սաուդյան Արաբիա, եւ հաջորդ օրն իսկ զրկվել իշխանությունից: Նախկին նախագահի ընտանիքին մեղադրում են համաքաղաքացիների հաշվին հարստանալու մեջ:





























