Խաչատուր Փայամջյանը չարաշահելով մի քաղաքացու վստահությունը, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, Երեւանում գտնվող վերջինիս տունը սեփականաշնորհելու պատրվակով 2008 թ. օգոստոսից մինչեւ 2010 թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերցրել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 միլիոն 713.300 դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար եւ խաբեությամբ տիրացել այդ գումարին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով Փայամջյանին խարդախության մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Խաչատուր Փայամջյանը նախկինում այլ անձանցից եւս խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ է յուրացրել։





























