Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները փետրվարի 19-ին ժամը 14:40-ին Սուրբ Սարգիս եկեղեցուց բերման են ենթարկել 38-ամյա Նաիրա Ղ.-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա ժամը 14.30-ին, եկեղեցու սրահում մի կնոջ վերարկուի գրպանից հափշտակել է բջջային հեռախոսը, սակայն կինը դա նկատել ու Նաիրա Ղ.-ի գրպանից հանել է հափշտակված հեռախոսը:

Նաիրա Ղ.-ն, ազատվելու համար, կծել է տուժողի ձեռքը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: