Ոստիկանության Դիլիջանի բաժնում փետրվարի 20-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ին «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 85-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, վթարի հետեւանքով «ԳԱԶ-31105»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: