Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները բախվում են արմատական իսլամիստների կողմից ահաբեկչության «լուրջ սպառնալիքի» հետ՝ գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Ռազմավարական եւ միջազգային կենտրոնի հետազոտությունները։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Եվրոպայում իսլամական խմբավորումների կողմից իրականացված եւ չհաջողված ու կանխված ահաբեկչությունները 2007-2017թթ․ ընթացքում աճել են 725 տոկոսով։

Թերթը գրում է, որ սա տեղի է ունենում այն դեպքում, երբ ահաբեկչության սպառնալիքը ԱՄՆ անվտանգության ծրագրում առաջնային տեղ չի զբաղեցնում, դրա փոխարեն կենտրոնանում են Ռուսաստանից եւ Չինաստանից սպառնալիքների վրա։

Զեկույցում նաեւ նշվում է, որ 2017 թվականից սկսած՝ Եվրոպայում իրականացվել են ամենամեծ թվով ահաբեկչությունները։ Ամփոփելով զեկույցը՝ դրա հեղինակները գրում են, որ ահաբեկչական նշանակալի դեպքերը իրականացվել են եվրոպական քաղաքացիություն ունեցողների, այլ ոչ թե փախստականների կամ ապաստարան որոնողների կողմից։