Վաշինգտոնում մեկը բարձրացել է Սպիտակ տան առջեւի տոնածառը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NBC 4հեռուստաալիքին։
Իրավապահների տվյալներով՝ տղամարդը հուզախառն վիճակում է եղել։ Ոստիկանները նրա հետ բանակցել են՝ հորդորելով ցած իջնել։ Երբ ծառից իջել է, նրան տարել են հոգեբանական զննություն անցկացնելու։
Ինչպես տեղեկացվում է, միջադեպի արդյունքում վնասվել են տոնածառի լույսերը։
Ոստիկանությունը մինչև ուշ երեկո փակել է տարածքը։





























