Երկու մարդ ձերբակալվել է չարտոնված կերպով դրոն արձակելու համար, ինչի հետևանքով կաթվածահար է եղել բրիտանական հիմնական օդանավակայաններից մեկի՝ «Գաթվիկի»աշխատանքը, տեղեկացնում է Sky News-ը։

Ավելի քան 100.000 ուղևոր, ովքեր շտապում էին նշելու Ծննդյան տոները, ստիպված են եղել սպասել հինգշաբթի գիշերվանից մինչև ուրբաթ, որպեսզի կարգավորվի օդանավակայանի աշխատանքը։ Չվերթները ժամանակավորապես դադարեցվել են անօդաչու թռչող սարքերի արձակման պատճառով։ Ինչպես տեղեկացրել են անգլիական Սասեքս կոմսության ոստիկանությունում, ուրբաթ օրը երկու մարդ է ձերբակալվել՝ «դրոնների հանցավոր օգտագործման հետաքննության շրջանակներում, ինչը հանգեցրել է «Գաթվիկ» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցի խախտման»։ Ոստիկանությունը շարունակում է հորդորել հասարակությանը, օդանավակայանի ուղևորներին զգոնություն ցուցաբերել և աջակցել իրավապահ մարմիններին, հաղորդելով ցանկացած տեղեկություն, որը կարող է օգնել այս միջադեպի համար պատասխանատու անձանց հայտնաբերելուն։

Օդանավակայանի աշխատանքը կաթվածահար էր եղել հինգշաբթի և մասամբ չորեքշաբթի՝ «Գաթվիկ» օդանավակայանի տարածքում չարտոնված դրոններ արձակելու պատճառով։