Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 21-ին, ժամը 19:11-ին քաղաքացին զանգել է «911» ծառայություն եւ հայտնել, որ ինքն ունի հոգեբանական խորհրդատվության կարիք:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացու հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվում է Երեւան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, եւ փորձում է մտնել եկեղեցի` ինքնասպանություն գործելու նպատակով:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Ոստիկանության աշխատակիցների եւ հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Ա. Ա.-ի (1968 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: