Փրկարարները Սոլիկամսկի հանքահորում, որտեղ շաբաթ տեղի էր ունեցել վթար, հայտնաբերել են 8 մարդու մարմին, ՏԱՍՍ-ին հայտնել են Պերմի երկրամասի կառավարության մամուլի ծառայությունից:
«Փրկարարները 2 մարմին են գտել առաջին մակարդակում եւս 6 երկրորդ եւ երրորդ մակարդակներում»,- ասել են մամուլի ծառայությունից: Հանքահորում ընդհանուր արգելափակվել էր 9 մարդ:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ փրկրարաները պատրաստվում են եւս մեկ անգամ իջնել հանքահոր: Հանքահորում կրակի առանձին օջախների չեզոքացման աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ շաբաթ Մոսկվայի ժամանակով մոտ 10:04-ին «Ուրալկալիում» ընկերության հանքահորում տեղի է ունեցել ծխահարում: Հանքահորում աշխատել է ընդհանուր 17 մարդ, որոնցից 8-ը մակերեւույթ են դուրս եկել, նրանք չեն տուժել:




























