Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մարդասպան է անվանել եւ մեղադրել հազարավոր պաղեստինցիների մահվան մեջ, հայտնում է CNN Turk-ը:

«Նեթանյահուն ժամանակակից սառնասիրտ մարդասպան է, նա պատասխանատվություն է կրում հազարավոր անմեղ պաղեստինցիների սպանության համար»,- ասել է Չավուշօղլուն: