Բրիտանիայում խոշորագույն օդանավակայաններից մեկի՝ «Գաթվիկի» երկնքում դրոնների ապօրինի արձակման կասկածանքով ձերբակալված կնոջն ու տղամարդուն բաց են թողել, գրում է BBC News-ը:

47-ամյա տղամարդը եւ 54-ամյա կինը օդանավակայանի տարածքում դրոնների հանցավոր արձակման կասկածանքով ուրբաթ ձերբակալվել էին:

Սասեքսի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածներն այլեւս չեն կասկածվում տվյալ հանցագործության կատարման մեջ:

Տարօրինակ դեպքի հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ «Գաթվիկ» օդանավակայանում ցնցող դեպքի պատճառով իսկական քաոս էր առաջացել. թռիչքները 36 ժամոցվ հետաձգվել էին այն բանից հետո, երբ արձակվել էր առաջին դրոնը:

Որոշ ժամանակ անց, երբ իրավիճակը կարգավորվել էր, հանկարծ երկրորդ դրոնի արձակումն էր տեղի ունեցել: