Հոլիվուդի  Փառքի ծառուղում  Թրամփի աստղը տուժել է վանդալների ձեռքից: Այս անգամ անհայտ անձինք այն լցրել են արյուն խորհրդանշող ներկով, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ չի պատրաստվում ուժեղացնել հսկողությունն այն վայրում, որտեղ գտնվում է հայտնի աստղը:

«Այնտեղ տեղադրված են արտաքին հսկողության տեսախցիկներ: Դրանք թույլ են տալիս օպերատիվ կերպով ֆիքսել միջադեպերը եւ բացահայտել վանդալների ինքնությունը», - ընդգծել են իրավապահ մարմինները: