Արդեն 2 տարուց ավելի է, որ Գյումրիի Սայաթ-Նովայի այգուն հարակից տնակային տնեսությունների բնակիչներին սպառնում է վտարման վտանգը: Բնակիչների զբաղեցրած տարածքը Գյումրիի քաղաքապետարանը վաճառել է, իսկ գնորդը պահանջում է ազատել իրեն պատկանող տարածքը:
Շուրջ 12 ընտանիք, որոնցից 3-ն անօթեւանի կարգավիճակ ունի, դժգոհում է ու հրաժարվում է դուրս գալ տարածքից, քանի որ նախ չի նշվում կոնկրետ վայր, ուր կարող են տեղափոխվել ու ապրել, հետո բնակիչներն ասում են, որ այս տնակները հնարավոր չէ տեղափոխել, դրանք ժամկետանց են ու տեղափոխելիս կփլվեն:
Տարածքի աճուրդ-վաճառք քաղաքապետարանն իրականացրել է 2 տարի առաջ`առանց տարածքը զբաղեցնող բնակիչներին տեղյակ պահելու: Գնորդը Հայ-ավետարանչական ընկերակցությունն է, որը նպատակ ունի տեղում եկեղեցի կառուցել:
Բնակիչները հրաժարվում են դուրս գալ տարածքից: Խնդիրը տեղափոխվել է դատական հարթություն. Դատական հայցեր են ներկայացրել ինչպես տարածքի նոր սեփականատերը, այնպես էլ բնակիչները:
Ըստ տնակատերերի, անօրինական է այն, որ իրենց արհամարհել ու չեն իրազեկել աճուրդ –վաճառքի մասին: Տարածքի բնակիչների շահերը դատարանում որոշել են պաշտպանել «Ժառանգության» պատգամավորները: Հատկանական է, որ դատական նիստերին քաղաքապետարանի ներկայացուցիչը չի մասնակցում:



























