Իսպանիայում մերկացրել են մի տղամարդու, ով ավելի քան 18 տարի հոգեւորական է ձեւացել։

BBC-ն հայտնում է, որ Միգել Անխել Իբարան հարսանիքներ եւ կնունքներ է արել նախ Կոլումբիայում, հետո՝ Իսպանիայում՝ չնայած նրան, որ երբեք քահանա չի ձեռնադրվել։

Եկեղեցին հայտարարել է, որ բոլոր արարողությունները կճանաչվեն իր կողմից։

Միգելին ինքնակոչ են ճանաչել այն բանից հետո, երբ Կոլումբիայում բողոք են ներկայացրել, որ նա կեղծել է իր փաստաթղթերը։

Եկեղեցու ներկայացուցիչների խոսքերով՝ «մանրամասն հետաքննությունից հետո» պարզվել է, որ նա երբեք չի ձեռնադրվել, եւ հիմա նրան հրամայվել է վերադառնալ Կոլումբիա։

Իբարան Իսպանիա է տեղափոխվել անցյալ տարվա հոկտեմբերին՝ հիմնավորվելով Մեդինա-Սիդոնիա քաղաքում, որտեղ բնակվում է ավելի քան 11 000 մարդ։