Վաշինգտոնի դաշնային դատավորը վճռել է, որ 500 միլիոն դոլարի փոխհատուցում պետք է վճարվի Օհայո նահանգից Օտտո Ուորմբիերի ընտանիքին։ Երիտասարդը մահացել էր Հյուսիսային կորեայում 17 ամիս մնալուց հետո։
Հյուսիսային Կորեայի կառավարության դեմ հայց էին ներկայացրել նրա ծնողները՝ Սինտի եւ Ֆրեդ Ուորմբիերները։ Նրանք ԿԺԴՀ-ի իշխանություններին մեղադրել են իրենց որդուն կտտանքների ենթարկելու մեջ։ Դատավորը որոշումը կայացրել է, սակայն, ամենայն հավանականությամբ, Հյուսիսային Կորեան կհրաժարվի վճարել այդ գումարը՝ գրում է Bloomberg-ը։
ԿԺԴՀ-ում Օտտոյին մեղադրել էին Կիմ Չեն Իրի նկարով պլակատը պոկելու համար։ Սկզբում նրան դատապարտել էին 15 տարվա տաժանակիր աշխատանքի, սակայն 2017թ․ հունիսին, երբ նրան վերադարձրել էին ԱՄՆ, երիտասարդը կոմայի մեջ էր եղել եւ մեկ շաբաթից մահացել էր։
Ամերիկյան իշխանություններին հայտնել էին, որ Ուորմբիերը մեկ տարուց ավելի է, ինչ կոմայի մեջ է։ Այն բանից հետո, երբ նրան ստիպել էին տեսախցիկների առջեւ ասել, որ պլակատը պոկել է ԿՀՎ-ի եւ Օհայոյի եկեղեցու հանձնարարությամբ, Օտտոյին ձերբակալել էին եւ կտտանքների ենթարկելով կոմայի մեջ գցել։
«Հյուսիսային Կորեան պատասխանատվություն է կրում կտտանքների, գերեվարության եւ Օտտո Ուորմբիերի արտադատարանային սպանության համար»,- ասվում է դատարանի վճռի մեջ։




























