Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնել է ուղղաթիռի աղետի մասին, որի մեջ, հավանաբար, գտնվել է Պուեբլի գործող նահանգապետ Մարտա Էրիկա Ալոնսոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես տեղեկություն եմ ստացել Պուեբլում ուղղաթիռի աղետի մասին: Ճշտվում է տեղեկությունը, որ դրա մեջ են եղել նահանգապետ Մարտա Էրիկա Ալոնսոն եւ նախկին նահանգապետ Ռաֆայել Մորենո Վալյեն: Ես կառավարությանը հրամայել եմ անմիջապես արձագանքել»,- երկրի նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ալոնսոն նահանգապետ էր դարձել Ազգային գործողություններ կուսակցության կողմից: Նա իր պաշտոնը ստանձնել էր դեկտեմբերի 14-ին:





























