Մեքսիկայի անվտանգության նախարար Ալֆոնսո Դուրասոն հայտնել է ուղղաթիռի վթարի պատճառը, որի հետեւանքով զոհվել են Պուեբլի նահանգապետ Մարտա Էրիկա Ալոնսոն եւ նրա ամուսինը՝ Ռաֆայել Մորենո Վալյեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ պատահարի պատճառը ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն էր:

«Ուղղաթիռում ակնհայտ անսարքություն է եղել»,- ասել է նա:

Ընդ որում՝ նա նշել է, որ ներկայումս անհայտ է, թե կոնկրետ ինչպիսի խափանումն է հանգեցրել ուղղաթիռի ընկնելուն: