Մեծ Բրիտանիայում Լիվերպուլ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է տեղի գիշերային ակումբի մոտ գտնվող մարդկանց բազմության մեջ, տուժել է 2 մարդ, հայտնում է Daily Star-ը:

Տեղի ոստիկանության տեղեկացմամբ՝ ավտոմեքենայի 19-ամյա վարորդը ձերբակալվել է:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծանր է: