Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով զոհերի թիվը հասել է 429-ի: Այս մասին երկուշաբթի հաղորդում է «Սինխուա» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով բնական աղետների կանխարգելման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոխոյին:
Ավելի վաղ հաղորդվել էր 373 զոհի եւ 1459 վիրավորների մասին:
Դեկտեմբերի 23-ի գիշերը ուժեղ ցունամին հարվածել էր Ինդոնեզիայի Ճավա եւ Սումատրա կղզիների ափամերձ տարածքներին:
Հաղորդվում է, որ ուժեղ ալիքը կարող էր առաջանալ վերջերս տեղի ունեցած Կրակատաու հրաբխի ժայթքման պատճառով:





























