Չինաստանի Ֆուցզյան նահանգում երեքշաբթի դանակով զինված տղամարդը ավտոբուս է առեւանգել եւ մխրճվել հետիոտնի բազմության մեջ, զոհվել է 5 մարդ, տուժել 21-ը, նշված է Լունյան քաղաքային շրջանի ոստիկանության հաղորդագրության մեջ, որտեղ միջադեպը տեղի է ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զոհվածների թվում է իրավապահ մարմինների աշխատակից:

Հանցագործին օպերատիվորեն ձերբակալել են դեպքի վայրում, կատարվում է քննություն: