Քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով որպես վկա է ներգրավված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Նրա անունը կա դատակոչի ցուցակում։ Արամ Վարդանյանի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը մեկնարկել է այսօր՝ դեկտեմբերի 25-ին։ Համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։
Նա մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։
Նրանց երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված գրավը։
Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ. հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում իսկ հոկտեմբերի 1–ին Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։




























