Կոնգոյում խոշոր ավտովթարի հետեւանքով մոտ 50 մարդ է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին երկրի կենտրոնական հատվածում, հայտնում է Radio Okapi-ն:
Կիսանտու քաղաք մտնելիս մեծ արագությամբ ընթացող ավտոբուսը բախվել է բեռնատարին: Նախնական տեղեկություններով՝ տեղի է ունեցել ճակատային բախում, որի պատճառը արագության զգալի գերազանցումն էր:





























