Անգլիայի արեւելքում՝ Սաֆոլկ կոմսությունում Բրիտանիայի ՌՕՈՒ Tornado GR4 կործանիչը, որը թռչում էր 830 կմ/ժ արագությամբ քիչ է մնացել բախվի դրոնի հետ, որը կառավարում էր տեղացի ֆերմերը: Այս մասին հայտնում է Daily Express-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրությանը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել բրիտանական ВВС Wattisham բազայից 16 կմ հեռավորության վրա:

Վարչության հաղորդագրության մեջ նշվում է, որ կործանիչի օդաչուն չի նկատել դրոնը եւ անցել է նրանից 22 մ հեռավորության վրա: Վարչությունը նշել է, որ բախման բարձր վտանգ կար:

ՌՕՈՒ հրամանատարությանը թռչող սարքերի վտանգավոր մոտեցման կապակցությամբ խորհուրդ են տվել ավիաբազայի մերձակայքում դրոնների արձակման  մասին ծանուցող համակարգ գործարկել, հայտնում է Gazeta-ն: