Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին փետրվարի 22-ի գիշերը հայտնվել է հեռուստատեսության եթերում եւ հայտարարել, թե չի հեռացել երկրից: «Ես գտնվում եմ Տրիպոլիում, ոչ թե Վենեսուելայում»,-հայտարարել է նա:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` լիբիական առաջնորդը ելույթ է ունեցել սեփական տան բակում` նստած ոչ մեծ ավտոմեքենայում եւ ձեռքին` սպիտակ հովանոց: Ոչ մի ուրիշ հայտարարություն Քադաֆին չի արել:

Հիշեցնենք, որ միջազգային ԶԼՄ-ները համառորեն լուրեր էին տարածում, թե Քադաֆին լքել է երկիրը: