Չորեքշաբթի օրը Թուրքիայում ավտոբուսների մասնակցությամբ երկու ՃՏՊ-ի արդյունքում առնվազն երեք մարդ է զոհվել, 55-ը վիրավորվել, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Daily Sabah-ին:

Արտակարգ պատահարներից մեկը տեղի է ունեցել Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Կիրշեհիր քաղաքի մոտ: Հորդառատ անձրեւի հետեւանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել: Արդյունքում, առնվազն 3 մարդ է զոհվել, այդ թվում` երեխա, եւս 35 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, վեց տուժածներ գտնվում են օրհասական վիճակում:

Նման մի դեպք էլ տեղի ունեցել Անկարայի մոտակայքում: Վթարի հետեւանքով 20 մարդ է տուժել: