Տեխասի բնակչուհուն մեղադրում են տեղի բնակիչների բնակարաններից մի քանի ծանրոց եւ նամակներ գողանալու մեջ։ Ընդ որում, նրա մեքենայում մետամֆետամին են գտել, փոխանցում է Americaru–ն։
Ոստիկանները Նյու Բրաունֆելսում կանգնեցրել են Լանա Կրուպկեի մեքենան եւ նկատել են, որ նրա մեքենան լցված է հարյուրավոր ծանրոցներով ու նամակներով։ «Դրանց վրա նշված հասցեների հիման վրա պարզել են, որ այդ առարկաները գողացված են քաղաքի մի քանի շրջաններից»,–ասված է ոստիկանության հայտարարությունում։
Սան–Անտոնիոյից Կրուպկան Գվադելուպայի շրջանային բանտ է տեղափոխվել եւ մեղադրվում է թմրանյութերի պահման եւ այլոց ունեցվածքը գողանալու մեջ։ Բոլոր գողացված ծանրոցները վերադարձվել է տերերին։





























