Ռիգայի կինոթատրոնում ֆիլմի սեանսի ժամանակ Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոկտորանտ Նիկոլայ Զիկովը գնդակահարել է Citadele բանկի թոփ-մենեջեր Այգար Էգլեին, հաղորդում է RBC-ն:

Դասախոսը բանկիրին գնդակահարել է իր մոտ օրինական հիմունքներով պահվող ատրճանակից:

Ողբերգության ականատեսների խոսքով, երկու հանդիսատեսի միջեւ անմիջապես հակակրանք է առաջացել, նրանք վիճել են փոփոքորնը բարձր ձայնով ուտելու պատճառով, իսկ ֆիլմի վերջում վեճը շարունակվել է, եւ հնչել են կրակոցներ:

Ոստիկանների խոսքով, Զիկովը ձերբակալության ժամանակ չի դիմադրել: Նրա մեղսունակությունը պարզելու է հոգեբուժական փորձաքննությունը:

Մեղադրյալը հրաժարվում է ցուցմունք տալուց: