Հնդկաստանում կինը կտրել է իրեն հետապնդող տղամարդու առնանդամը, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Աղբյուրի համաձայն՝ կնոջ 27-ամյա հարեւանը հետապնդում էր իրեն սեքսով զբաղվելու նպատակով: Նա անգամ ասել էր կնոջ ամուսնուն, որ սիրահարված է նրան, ինչն էլ ամուսինների միջեւ վեճի պատճառ էր դարձել: Ի վերջո կինը օգնության համար դիմել է երկու տղամարդկանց: Նա հետապնդողին խորամանկորեն տարել է Մումբայում գտնվող արդյունաբերական գոտի, որտեղ սեփական ձեռքերով կտրել է նրա սեռական օրգանները, որից հետո տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել: Ոստիկանությունը առգրավել է դանակը եւ կտրված սեռական օրգանները: Չհաջողված սիրեկանը կայուն վիճակում է: Կինը եւ նրա հանցակիցները կալանավորվել են:
2017-ին հնդկուհին կտրել էր տղամարդու առնանդամը երբ նա, փորձել էր բռնաբարել իրեն:




























