Չինաստանի Պետական ​​անվտանգության նախարարության նախկին պետի տեղակալ Մա Ցզյանը կոռուպցիայի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով դատարանի որոշումը:

«Մա Ցզյանը հանցագործություն է կատարել՝ կաշառք վերցնելու, ուրիշներին առեւտրի եւ ինսայդերային առեւտրի պարտադրելու ձեւով», - ասվում է Լյաոնին  նահանգի Դալյան միջանկյալ ժողովրդական դատարանի հայտարարության մեջ:

Ման իրեն մեղավոր է ճանաչել եւ որոշել է չբողոքարկել վճիռը: Նա ցմահ զրկված է քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, իսկ նրա անձնական ունեցվածքը բռնագրավվել է:

1999-ից մինչեւ 2014 թվականը Ման օգտագործել է նախարարությունում իր դիրքը` օգնելու համար չինացի միլիարդատեր Գո Վենհուին՝ առաջ տանելու իր բիզնես շահերը՝  109 միլիոն յուանի (15.9 միլիոն դոլար) կաշառք ընդունելով, հաղորդել է դատարանը:

2013 թվականին Ման զբաղվել է  ինսայդերային առեւտրով՝ իր հարազատների միջոցով վաճառելով մոտ 49 միլիոն յուան ​​արժողությամբ բաժնետոմսեր: