Ֆրանսիական Ալպերում 12-ամյա մի տղայի են փրկել, որը 40 րոպե անցկացրել է  ձնահոսի տակ: BBC-ի փոխանցմամբ, տղան Լա Պլանում իր ընտանիքի հետ դահուկ քշելիս է եղել, ձնահոսը փլվել է, երբ նա հեռացել է մայրուղուց: Նրան հայտնաբերել են որոնողական շան օգնությամբ:

«Կենդանի մնալու հավանականությունն աննշան է ձյան տակ 15 րոպեից հետո»,- հայտարարել է փրկարարներից մեկը` երեխայի փրկվելը  հրաշք համարելով:

Տղան, որը միայն ոտքի կոտրվածք ունի, բուժում է անցնում տեղի հիվանդանոցում: