Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 21-ին ժամը 12.30-ի սահմաններում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 46-րդ կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶ-2410»-ի ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























