Նյու Յորքի Քուինս շրջանում՝ Consolidated Edison ընկերության գործարանում, տրանսֆորմատոր Է պայթել: Twitter-ում այս մասին հայտնել Է քաղաքի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Քաղաքում հայտնված լույսն, ինչպես պարզվեց, առաջացել էր Con Ed գործարանում տրանսֆորմատորի պայթյունից: Հրդեհը վերահսկվում Է: Մենք նորություններ կհայտնենք, երբ ավելի շատ տեղեկատվություն ստացվի», - ասվում է հաղորդագրությունում: Նյու Յորքի հրշեջ ծառայությունն իր հերթին հայտնել Է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել եւ բռնկումն արդեն վերացվել է:
Քուինսում գտնվող «Լա Գուարդիա» օդանավակայանն իր Twitter-ում հայտնել Է, որ տեղի են ունեցել Էլեկտրականության տատանումներ:
«Խնդրում ենք լրացուցիչ ժամանակ նկատի ունեցեք, երբ օդանավակայան եք գնում», - նշել է օդանավակայանի աշխատակազմը: Այս պահին չվերթների չեղարկման մասին խոսք չկա:
NBC հեռուստաընկերությունը տեղեկացրել Է, որ Նյու Յորքի բնակիչները սոցցանցերում քաղաքի երկնքում վառ երկնագույն ճառագայթման լուսանկարներ են տեղադրում:





























