Ճապոնիայում առնվազն 17 մարդ է վիրավորվել ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով մոտավորապես ժամը 8-ին Տիբա պրեֆեկտուրայի Ֆուբանասի քաղաքում։  

Հեռուստաալիքի տվյալներով՝ բախման հետեւանքով տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել առնվազն 17 մարդ, նրանցից 2-ը՝ լուրջ։ ՀԵռուստաալիքը հայտնում է, որ ավտոբուսը պատկանել է տեղական ընկերությանը, որը կորպորատիվ փոխադրումների ծառայություններ է տրամադրում։

Վթարի պահին ավտոբուսում «Ասահի Կոգյե» ընկերության աշխատակիցներ են գտնվել, նշվում է հաղորդագրության մեջ։ Միջադեպի պատճառները ճշտվում են։ Քննություն է ընթանում։