Միլանի ծերանոցներից մեկում երեկ գիշեր հրդեհ է բռնկվել, 18 մարդ տուժել է, ընդ որում մեկը հոսպիտալացվել է ծանր վիճակով, հայտնել են Լոմբարդիայի փրկարարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հրդեհը սկսվել է հինգշաբթի ուշ երեկոյան ծերերի խնամքի համար նախատեսված հաստատությունում: Բռնկումը ենթադրաբար սկսվել է հիվանդի սենյակում, որն ամենից շատ այրվածքներն է ստացել:
Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը չհանգցրած ծխախոտն է:
Հրդեհի պատճառով ամբողջ բաժանմունքը տարհանվել է:





























