Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին ողբերգական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել. «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 114 երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բոլոր վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Газель-ը, որը սպասարկում է թիվ 114 երթուղին, կայանված է եղել, երբ Opel-ը բախվել է նրան։





























