«Նոյեմբերի 17» ձախ թեւի ահաբեկչական կազմակերպության առաջնորդ եւ գլխավոր դահլիճ Դիմիտրիս Կուֆոնտինասը, որը դատապարտվել է 11 ցմահ ժամկետներով, հերթական արձակուրդն է ստացել բանտից. նա ամանորը տոնելու է ընտանիքի եւ ընկերների հետ, հաղորդում է РИА Новости–ին՝ վկայակոչելով «Պրոտո Թեմա» թերթին։:
Ուրբաթ առավոտյան նա դուրս է եկել Վոլոսի բանտային ֆերմայի դարպասից, որտեղ գտնվում էր օգոստոսից: Սա արդեն ահաբեկչի վեցերորդ արձակուրդն է, այս անգամ` վեց օրով:
Երկօրյա արձակուրդի առաջին անգամ նրան ուղարկել են 2017 թվականին: Կուֆոնտինասի՝ բանտից ամեն ելքն ուղեկցվում է ընդդիմության, ինչպես նաեւ ԱՄՆ–ի կողմից սուր քննադատությամբ:
Կենտրոնական Հունաստանի նահանգապետ Կոստաս Բակոյանիսը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 13 զոհերի, այդ թվում նաեւ իր հոր՝ լրագրող եւ քաղաքական գործիչ Պավլոս Բակոյանիսի լուսանկարները,, որին 1989թ.–ին սպանել էին «Նոյեմբերի 17» –ի ահաբեկիչները:





























