Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թեւեր»-ի մոտ, բախվել են Opel մակնիշի 33 DՍ 812 համարանիշի եւ Ford Transit մակնիշի 752 ՕՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով, ճանապարհը եղել է անցանելի. տեղի ճանշինականները կատարել են ճանապարհը ձյունից մաքրելու աշխատանքներ՝ լցնելով աղ ու ավազ։





























